«Գուցե սկզբում եղել է կրոնական գործոն, բայց դա առաջնային պատճառ չի եղել. խնդիրը միշտ անվտանգությունն է։ Հակամարտությունները կարող են կրոնական քողարկում ունենալ, բայց կրոնը գլխավոր դրդապատճառը չէ», - պարզաբանում է նա։ Օրինակ բերելով Իրանը՝ Մարգարիտան, ով երիտասարդ սերնդի ներկայացուցիչ է, նույն կարծիքին է։ «Կապ չունի՝ որքան հաճախ են ասում, թե չենք կարող լավ լինել ուրիշներին հետ, քանի որ նրանք մուսուլման են. Իրանը «շատ ավելի մուսուլման է»», - ասում է նա՝ հավանաբար նկատի ունենալով, որ Իրանը իսլամական հանրապետություն է, սակայն Հայաստանը շատ ավելի լավ հարաբերություններ ունի Իրանի հետ, քան մուսուլմանական այլ հարևանների։
Այսօր, երբ Հայաստանն առերեսվում է մարտահրավերների նոր ալիքին՝ կապված Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական օկուպացիայի/հարձակման հետ, մինչ «անցյալի վերքերը կրկին բացվում են», խաղաղ համագոյակցության հույսերը կարծես գնալով չքանում են։ Սակայն ուսուցիչներից և սովորողներից ոմանց տեսակետները կարծես ընդունում են հարևան երկրների հետ երկխոսելու և համագործակցելու կարևորությունը։ Ինչպես ուսուցիչներից մեկն է ասում. «Շարքային մարդիկ պատերազմ չեն ուզում. խաղաղ ապրել են ուզում։ Բայց որոշակի շրջանակներ ստեղծում կամ հրահրում են հակամարտություններ։ Քաղաքացիների կարծիքը տարբեր է պետության կարծիքից»։
Երկխոսության գրեթե բոլոր մասնակիցները կարծում են, որ կա հնարավորություն Հայաստանի և նրա հարևանների հարաբերությունների բարելավման. ոմանք նկատի ունեն քաղաքական մակարդակում, ոմանք՝ անձնական կամ հանրային մակարդակում, ոմանք էլ երկուստեք։ Նրանցից շատերը գիտակցում են, որ «ընկերներիդ կարող ես փոխել, իսկ հարևաններիդ չես կարող»։ Սակայն նրանք միակարծիք չեն այն հարցում, թե որքան պիտի խորանան այդ հարաբերությունները։ Օրինակ՝ Հայկանուշը ասում է, որ «անկախ նրանից, թե որքան լավ գիտես հարևանիդ, ցանկապատդ երբեք պիտի չքանդես»։ Իսկ ուսանող Հրայրը կարծում է, որ «մյուս» հարևանները (նկատի ունի Վրաստանին և Իրանին) նույնպես տարածքային պահանջներ կներկայացնեն, եթե նման հնարավորություն ունենան։ Թեև չկա հստակ եզրակացություն, որին կարելի է հանգել Հայաստանի և նրա հարևանների հարաբերություններին առնչվող այս բոլոր տարբեր և հաճախ հակադիր գաղափարներից, սակայն ակնհայտ է, որ այս խնդիրը երկխոսության մասնակիցներից շատերի ուշադրության կենտրոնում է և պահանջում է առավել ծավալուն ուսում¬նասիրում ու քննարկում թե՛ ընդհանուր առմամբ, թե՛ որպես դասավանդման թեմա։
Տես նաև՝
Այս հոդվածը գրվել է ուսուցիչների և սովորողների միջև կայացած երկխոսության հիման վրա՝ «Միջսերնդային երկխոսություն» ծրագրի շրջանակներում, որ իրականացնում է «Պարադիգմա կրթական հիմադրամը»՝ համագործակցելով «Ֆրիդրիխ Նաումանի հիմադրամի» հետ։ Անձի ինքնության գաղտնիությունը պաշտպանելու նպատակով երկխոսության մասնակիցների իրական անունները փոփոխվել են։
Comentários