top of page

Միջսերնդային երկխոսություններ. Մենք և ազգայնականությունը. մաս 2



Երկխոսության մասնակիցների մեծ մասը համակարծիք է, որ դպրոցում պետք է դասավադել ազգայնականություն։ Սակայն դրա հիմքում ընկած մոտիվացիան կարծես ավելի շատ կապվում է ոչ թե տարբեր գաղափարախոսություններ ընկալող բազմակողմանիորեն զարգացած սերունդ ունենալու հետ, այլ երիտասարդ սովորողների շրջանում հայրենասիրություն սերմանելու ձգտման հետ։ «Ազգայնականության մասին դասավանդելու իմ հիմնական նպատակը անկախ պետականության՝ որպես բարձրագույն արժեքի խոր գիտակցում սերմանելն է», - ասում է ուսուցչուհի Նելլին։ Հետաքրքիր է, որ շատերը ազգայնականությունն ուղղակիորեն նույնացնում են պետականության և դրա նկատմամբ եղած պատասխանատվության հետ. ակադեմիական տեսանկյունից սա ազգային պետության ճշգրիտ ըմբռնումն է։ Մասնակիցների մեծ մասը չի խոսում ոչ ազգային պետություն ունենալու հնարավորության մասին և նրանք հիմնականում նույնացնում են ազգայնականությունն ու հայրենասիրությունը, չնայած ակադեմիական որոշ հոսանքներ այժմ տարբերակում են այդ երկու հասկա-ցությունները՝ առաջ բերելով քննադատական հայրենասիրության գաղափարը, որը պետության նկատմամբ ավելի խորհրդատվական, ոչ ազգային ու քննադատական մոտեցում է ենթադրում։


«Ես չգիտեմ մի երկիր, որտեղ դպրոցներում ազգայնականություն չեն դաս-ավանդում», - ասում է մեկ այլ ուսուցիչ, ով համոզված է, որ մարդը չի կարող դրա-կան ներդրում ունենալ սեփական ազգի զարգացման գործում, եթե նրա դաստիարակությունը չի ենթադրում ճիշտ պատմական կրթվածություն կամ պետականության զգացում։ Հետևաբար կարելի է եզրակացնել, որ այս ուսուցչի համար ազգայնականությունը կապվում է պատմության իմացության և պետականության զգացման հետ։ Չնայած անհասկանալի է, թե ինչ է նշանակում «ճիշտ պատմություն», կարելի է ենթադրել, որ ազգայնականության համատեքստում պատմությունը ճիշտ է, թե ոչ հարցի պատասխանը է կախված է նրանից, թե որքանով է դրա դասավանդումը նպաստում ազգայնական մտքի զարգացմանը. եթե պատմության դասավանդումն օգնում է սովորողներին ավելի ազգայնական դառնալ կամ գոնե ցանկանալ դրական ներդրում ունենալ սեփական ազգի զարգացման գործում, ուրեմն դա ճիշտ պատմություն է, իսկ եթե չի օգնում, ուրեմն սխալ է։ Պատմական կրթության տեսանկյունից սա, իհարկե, շատ խնդրահարույց հարց է։


Նույն կերպ մեկ այլ ուսուցիչ երեխաներին համեմատում է խմորի գնդիկի հետ, որը ձևավորվում է այնպես, ինչպես դուք եք ցանկանում, ու ենթադրում է, որ պետութ-յունը և հանրությունը նպատակ ունեն ստեղծելու որոշակի տեսակի քաղաքացիներ։ Ուսուցչի կարծիքով՝ կրթությունը պետք է ծառայի այդ նպատակին հասնելու համար։ Սակայն այս տեսակետը ևս խնդրահարույց է ոչ միայն պատմական կրթության, այլև առավել համընդհանուր կրթության տեսանկյունից. սովորողներին ընկալել որպես խմորի գնդիկներ, նշանակում է նրանց համարել դատարկ թերթեր, ինչի արդյունքում կրթությունը վերածվում է մի գործընթացի, ուր ուսուցիչը միակողմանիորեն փոխանցում է իր գիտելիքները, իսկ սովորողը ձևավորվում է այնպես, ինչպես ուսուցիչն է ցանկանում։ Ներկայիս կրթական տեսությունը ենթադրում է, որ սովորողները շատ ավելի մեծ ազատություն պիտի ունենան այն հարցում, թե ինչ մտածեն ու ինչ սովորեն, ըստ որում՝ այդ գործընթացը երկկողմանի է, ու սովորողները դատարկ թերթիկներ չեն մնում, երբ սովորում են, առավել ևս երբ հաճախում են դպրոց և ունեն սեփական կարծիք, ընկալում ու փորձառություն, ինչն ազդում է նրա վրա, թե ինչպես և ինչ են սովորում։


Ուսուցչուհի Տաթևը նույն կարծիքին է։ Նրա խոսքով՝ հայության մեջ պետակա-նության զգացումը նվազել է, և այն վերականգնելու համար պետք է օգտագործել պատմական կրթությունը։ «Շատ հայեր կառուցում էին Վենետիկը, գյուտեր էին անում ԱՄՆ-ում, բայց նրանք ծառայում էին օտար համակարգերին։ Իհարկե, գովելի է, որ նրանք ստեղծել են համամարդկային արժեքներ, բայց արդյունքում ծառայել են այլ պետություններին», - ասում է Տաթևը։ Այս ուսուցիչների տեսակետները հատկապես հետաքրքիր են Անդերսոնի այն տեսակետի համատեքստում, թե ինչպես կարելի է օգտագործել կրթությունը որոշակի ազգային ինքնություն ձևավորելու կամ ազգայնական տրամադրություններ ամրապնդելու համար։


Տես նաև՝


 

Այս հոդվածը գրվել է ուսուցիչների և սովորողների միջև կայացած երկխոսության հիման վրա՝ «Միջսերնդային երկխոսություն» ծրագրի շրջանակներում, որ իրականացնում է «Պարադիգմա կրթական հիմադրամը»՝ համագործակցելով «Ֆրիդրիխ Նաումանի հիմադրամի» հետ։ Անձի ինքնության գաղտնիությունը պաշտպանելու նպատակով երկխոսության մասնակիցների իրական անունները փոփոխվել են։

29 views0 comments

Comments


bottom of page